Ծառայություններ
Ստորև ներկայացած են Մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, Նախատպագրական աշխատանքներ / Տպագրություն / Հետտպագրական աշխատանքներ

Անվճար տեխնիկական խորհրդատվություն
Մեր մասնագետները կիրականացնեն մասնագիտական խորհրդատվություն՝ Ձեր դիզայնի գրագետ մշակման, տեխնիկական պահանջների բավարարման և պրոյեկտի տպագրական փուլի սահուն անցման համար։
Պատրաստի դիզայնի տեխնիկական մշակում և գունաբաժանում
Մենք իրականացնում ենք տեխնիկական դիզայներական ծառայություն՝ համապատասխանեցնելով պատվիրատուի կողմից ներկայացված դիզայնը տպագրության ենթակա ֆայլի պահանջներին։
Տպագրական գործիքների պատրաստում
Համագործակցելով լավագույն ընկերությունների հետ՝ մենք ինքներս ենք իրականացնում տպագրության համար նախատեսված գործիքների պատվիրումը՝ զերծ պահելով պատվիրատուին դրանց ձեռքբերման հետ կապված բարդություններից:

Օֆսեթ լիստային տպագրություն
Մենք իրականացնում ենք օֆսեթ լիստային տպագրություն աշխարհահռչակ գերմանական Heidelberg ընկերության տպագրական մեքենաներով՝ կիրառելով UV և ավանդական օֆսեթ տպագրական եղանակները։ Շնորհիվ UV ներկերի մենք կարող ենք տպագրություն իրականացնել նաև մետաղական ծածկույթով թղթի վրա, որը հնարավորություն է տալիս ստանալ տպագրական ոսկու կամ մետալիկ գույնի ցանկացած երանգ:
Օֆսեթ ռուլոնային տպագրություն
Ինքնակպչուն պիտակների տպագրության ոլորտում մեր ընկերությունը համարվում է տարածաշրջանում ամենախոշոր ընկերություններից մեկը։ UV օֆսեթ ռուլոնային տպագրության եղանակի շնորհիվ մենք իրականացնում ենք տպագրություն տարատեսակ մակերեսներով թղթերի վրա՝ ստանալով տարբեր բարդության պիտակներ:
Ֆլեքսո ռուլոնային տպագրություն
Հարթ մակերևույթով պիտակների տպագրության համար անփոխարինելի է տպագրության ֆլեքսո եղանակը: Այն ապահովում է տպագրության բարձր արագություն և տպաքանակի գունային ստաբիլություն: Մեր տպագրատունը համալրվել է է ֆլեքսո տպագրական մեքենայով 2015թ.-ից սկսած:
Թվային ռուլոնային տպագրություն
Թվային ռուլոնային տպագրական տեխնոլոգիան համարվում է նորագույն տպագրության ձևերից մեկը և գալիս է լրացնելու օֆսեթ և ֆլեքսո տպագրական եղանակների բացերը։ Այս մեթոդի շնորհիվ մենք հնարավորություն ունենք տպագրելու նվազագույն քանակի պիտակներ՝ ամենաբարձր որակով, ամենատարբեր թղթերի ու մակերևույթների վրա։ Թվային տպագրությունը եզակի շանս է պատվիրատուի համար՝ ստանալու չկրկնվող, անհատական կամ համարակալված պիտակներ, թվային խճանկար, երկկողմանի տպագրություն և այլն։

Հետտպագրական գործողությունները համարվում են տպագրական գործընթացի ավարտական փուլը։ Այստեղ է, որ տպագրված լիստերն ու ռուլոնները ստանում են իրենց վերջնական և ավարտուն տեսքը։ Մուսալեռ Տպագրատունը հարուստ է ոչ միայն տպագրական եղանակների ու մեքենաների բազմազանությամբ, այլև հետտպագրական գործողությունների տեսականիով
· Տաք և սառը դաջում
· Մաղով դաջում կամ silk foil
· Կոնգրև և դեբոս
· Տեղային հարթ, ուռուցիկ և էֆֆեկտ լաքեր
· Երկկոմպոնենտ լաքապատում
· Լամինացիայի տեսակներ՝ փայլուն, անփայլ, թավշյա և այլն
· Շտանց (ձևավոր կտրում)՝ ռոտացիոն և հարթ եղանակով
· Լազերային կտրում
· Համարակալում
· և այլն