Մեր մասին
MOUSSALER PRINTING HOUSE տպագրատուն որը զինված է բարձրակարգ և ժամանակաակից սարքավորումներով
Մի քանի խոսք մեր մասին
Մուսալեռ Տպագրատունը հիմնադրվել է 1998թ: Հիմնադրման օրվանից առ այսօր մեր ընկերության նպատակն ու տեսլականն է եղել որակյալ տպագրական ծառայությունների մատուցումը:
Գործունեության ընթացքում տպագրատունը համալրվել է շվեցարական, գերմանական, իտալական և եվրոպական այլ երկրների ամենաառաջատար տեխնիկայով՝ նախատպագրական, տպագրական ու հետտպագրական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության պատվեր:
Պոլիգրաֆիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, աշխարհահռչակ ցուցահանդեսների և ֆորումների մասնակցության, վերապատրաստումների և փորձի փոխանակման շնորհիվ մեր մասնագետներն այսօր համարվում են տարածաշրջանում լավագույնները: Նրանց մասնագիտական բարձր հմտությունների շնորհիվ մենք կարողանում ենք յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում և տրամադրել որակյալ սպասարկում:
Մեր կազմակերպության արդյունավետ գործունեությունը երաշխավորվում է նաև բարձրորակ եվրոպական նյութերի ուղիղ ներմուծման և սեփական պահեստների առկայության շնորհիվ:
Մուսալեռ Տպագրատունն այսօր հանդիսանում է այս ոլորտի խոշոր խաղացողներից մեկը՝ թե՛ մեր հանրապետության, թե՛ տարածաշրջանի մակարդակով:
Մուսալեռ Տպագրատուն՝ բարձրակարգ տպագրական լուծումներ:
ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
- Մուսալեռ Տպագրատուն ՍՊԸ Բարձրակարգ տպագրական լուծումներ