Մի քանի խոսք մեր մասին

Մուսալեռ Տպագրատունը հիմնադրվել է 1998թ: Հիմնադրման օրվանից առ այսօր մեր ընկերության նպատակն ու տեսլականն է եղել որակյալ տպագրական ծառայությունների մատուցումը:

Գործունեության ընթացքում տպագրատունը համալրվել է շվեցարական, գերմանական, իտալական և եվրոպական այլ երկրների ամենաառաջատար տեխնիկայով՝ նախատպագրական, տպագրական ու հետտպագրական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության պատվեր:

Պոլիգրաֆիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, աշխարհահռչակ ցուցահանդեսների և ֆորումների մասնակցության, վերապատրաստումների և փորձի փոխանակման շնորհիվ մեր մասնագետներն այսօր համարվում են տարածաշրջանում լավագույնները: Նրանց մասնագիտական բարձր հմտությունների շնորհիվ մենք կարողանում ենք յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում և տրամադրել որակյալ սպասարկում:

Մեր կազմակերպության արդյունավետ գործունեությունը երաշխավորվում է նաև բարձրորակ եվրոպական նյութերի ուղիղ ներմուծման և սեփական պահեստների առկայության շնորհիվ:

Մուսալեռ Տպագրատունն այսօր հանդիսանում է այս ոլորտի խոշոր խաղացողներից մեկը՝ թե՛ մեր հանրապետության, թե՛ տարածաշրջանի մակարդակով:

 

 

Մուսալեռ Տպագրատուն ՍՊԸ` Բարձրակարգ տպագրական լուծումներ
Դիտել տեսականին

ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ՄԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ ԵՆՔ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՁԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Մուսալեռ Տպագրատունն առաջարկում է Ձեր արտադրանքի փաթեթավորման համար լավագույն նորարար լուծումներ

01.

ՆԱԽԱՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Տպագրական դիզայնի և ֆայլերի տեխնիկական մշակում, ստուգում, տպագրության նախապատրաստում

  • Դետալների ուսումնասիրում
02.

ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օֆսեթ լիստային տպագրություն, oֆսեթ ռուլոնային տպագրություն, թվային ռուլոնային տպագրություն, ֆլեքսո ռուլոնային տպագրություն

  • Աշխատանքների համակարգում
03.

ՀԵՏՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ձևավոր կտրում (շտանց), լազերային կտրում, դաջում, կոնգրև, լամինացիա, UV լաքապատում և այլն

  • Ավարտական փուլ
Ծառայություններ

Պատվիրատուներ / Կարծիքներ